
+374 99 545445
info@ekey.am


Ekey.am
Մեր մասին
Մեր առաքելությունն է ապահովել ավտոմատացման համակարգերի նորարարական լուծումներ` սննդի և հյուրընկալության ոլորտում:
Ekey-ը 20 տարվա HoReCa ոլորտի ավտոմատացման մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է արդյունավետ լուծումներ, որոնք հեշտացնում են ձեր բիզնեսի կառավարումը: Մեր գործիքները օգնում են կրճատել ժամանակը և նվազեցնել ծախսերը՝ ձեր բիզնեսը դարձնելով էլ ավելի շահավետ և արդյունավետ:
Հիմնադիր խորհուրդը տարիներ շարունակ ներդրել է իր գիտելիքն ու եռանդը՝ կառուցելով ոլորտի զարգացման և նորարարության ամուր հիմքեր՝ Հայաստանի բիզնեսների համար ապահովելով բարձրակարգ, արդյունավետ և մատչելի ավտոմատացման լուծումներ։
Ekey-ի ավտոմատացման լուծումներն ավելին են, քան պարզապես ծրագրային գործիքներ. դրանք հեշտացնում են մեր գործընկերների առօրյան՝ դառնալով իրենց բիզնեսի արդյունավետ և ճիշտ կառավարման անբաժան մաս` արդյունքում նաև հաջողության գրավականը։
Մեր ավտոմատացման ծրագրերը ստեղծված են ավելի մեծ արժեք ստեղծելու համար՝ ռեստորաններում, հյուրանոցներում, մոլերում, առևտրի կենտրոններում, կինոթատրոններում և սպասարկման այլ կետերում, որտեղ ավտոմատացման լուծումներն ապահովում են հստակություն, կազմակերպվածություն և արդյունավետություն՝ կրճատելով գործառնական ժամանակը և նվազեցնելով ծախսերը։
Այսօր, Ekey-ի հիմնադիրների նվիրումը դարձրել է մեր ընկերությունը վստահելի ուղեկից նրանց համար, ովքեր ուզում են իրենց բիզնեսները զարգացնել ու կառավարել աննախադեպ պարզությամբ ու արագությամբ՝ առանց բարձր ծախսերի ու բարդությունների։
